Պակիստանում հղի երգչուհուն սպանել են, երբ նա հրաժարվել է պարել (տեսանյութ)
Տեսանյութեր24-ամյա երգչուհի Սիմոնա Սամունին, որը հղի է եղել, Պակիստանում հրավիրել են ելույթ ունենալու հանդիսավոր արարողությանը: Աղջիկը հաճույքով համաձայնել է ելույթ ունենալ հանդիսատեսի առջև:
Սիմոնա Սամունը խնդրել է նստած ելույթ ունենալ, քանի որ իր համար դժվար է կանգնել, և կազմակերպիչները կատարել են նրա խնդրանքը: Սակայն հանդիսատեսը վրդովվել է երգչուհու արարքից և համառորեն խնդրել է նրան կանգնած երգել:
Մի քանի անգամ աղջիկը մերժել է նրանց խնդրանքը, սակայն հետո բեմին են մոտեցել երեք տղամարդ և սկսել նրա վրա փողեր շպրտել: Արդյունքում նա ստիպված է եղել ոտքի կանգնել, բայց մի քանի րոպե հետո նրա վրա կրակել են: Սամունին հիվանդանոց են տեղափոխել, սակայն ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:
Հանցանքի մեջ կասկածվողը՝ Թարիքա Ահմեդ Ջաթա անունով տղամարդն է: Մահացած երգչուհու ամուսինը պահանջում է, որպեսզի նրան դատապարտեն կրկնակի սպանության համար՝ իր կնոջ և չծնված երեխայի:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը