Հայաստանում հնարավորություն է ընձեռվում ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ հանցագործության մասին
ՀայաստանԿառավարությունը հաստատել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը: Այդ մասին որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 12-ի նիստում: Ըստ հիմնավորման, այն կապահովի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունը:
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, քննարկվող հարթակի ստեղծմամբ և գործարկմամբ կբարձրանա հանցագործությունների բացահայտման մակարդակը:
Հարթակն ունի «Գլխավոր» էջ, որտեղ մուտք գործելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն: Հարթակի միջոցով հնարավոր է անանուն կամ տվյալների ներկայացման եղանակով ներկայացնել հանցագործության վերաբերյալ հաղորդում:
Անանուն եղանակով հաղորդման ներկայացման դեպքում անանունությունը երաշխավորվում է համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:
ՏՈՌ (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով անձի անանունությունը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր