«Հրապարակ». Փոխքաղաքապետի 3-րդ զավակի ծնունդը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ապրիլի 4-ին 3-րդ զավակն է ունեցել: Նրա որդին ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Զավակներից մեկի անունը Նարեկ է, մյուսինը՝ Լեո, երրորդին էլ անվանակոչել է Արէ: «Սուքիասյանը սիրում է տենց բաներ, դասական ուղղագրությամբ, հին հայերենով՝ հենց Արէ»,- ասաց մեր աղբյուրը: Արէի ծնունդն արդեն նշել են «Արքայաձոր» ռեստորանում՝ քաղաքապետարանի պաշտոնյաներով, մտերիմներով՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Ի դեպ, տեւական ժամանակ է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու, շրջանառվում է Սուքիասյանի անունը: Թեեւ նա ժամանակին հերքել է այդ լուրերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը