«Փաստ». Բո՞ւնտ է սպասվում
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը ամեն տարի բուժզննում անցնողները:
«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:
Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են:
Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից:
Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլեւս:
Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի:
Նախագծի նպատակը շատ պարզ է, ուզում են բյուջեի փողերը խնայել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը