ՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն Կանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինի Ես ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ Ղազարյան Ինչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն Ալեքսանյան Ցուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ Մանուկյանի Օգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը 

«Երկիր Ծիրանի»-ի կոչը զինվորականներին

Քաղաքական

«Երկիր Ծիրանի»-ին  զինվորականներին դիմել է կոչով, որը ներկայացնում ենք առանց որևէ խմբագրման:

Այսօր ձեր ջանքերի և խիզախության շնորհիվ՝ մեր Հայրենիքը պաշտպանվում է: Դուք, լինելով զինվորական գործի գիտակը՝ ապահովում եք հայ ազգի անվտանգությունը: Դուք կատարել եք և շարունակում եք կատարել ձեր պարտքը, սակայն մենք՝ մեր պետության քաղաքական կառուցվածքի կարևոր մաս կազմող հատվածը` քաղաքացիներս, քաղաքական որոշումների ընդունման և իրագործման մասնակիցներս՝ տարիներ շարունակ թերացել և ձախողել ենք: Երկու տասնամյակից ավելի մենք չենք կարողանում հաղթահարել քաղաքական անմեղսունակությունը, ինչն այսօր դարձել է լուրջ խոչընդոտ արդի Հայկական պետականության պաշտպանունակության և տարածքային ամբողջականության համար:

 Արդի Հայկական պետականության զինված ուժերը` ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց լինելով, որն ապահովում է մեր երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգության զինված պաշտպանությունը, Սերժ Սարգսյանի կողմից կատարած դավաճանության, իշխանության յուրացման և վնասարարության պատճառով լիարժեք չեն կարողանում իրականացնել իրենց առաքելությունը:

 Իշխանության յուրացման հետևանքով Հայկական զինված ուժերը քաղաքական հարցերում անգամ չեն պահպանել չեզոքություն և ապօրինի գործողություններ են իրականացրել 1996 և 2008 թվականներին:

 Մեր երկրում առկա քառորդդարյա բռնակալական համակարգը, «պատերազմող երկիր» ձևակերպումը դարձնելով վահան և արդարացում իր ապաշնորհ և անօրինական գործունեության համար, հյուծում և մաշում է մեր ազգի հնարավորությունները:

 Բռնակալության ռազմական հայեցակարգը և քառորդդարյա քաղաքականությունը մերժել են`

  • սեփական արտադրության զենքեր ունենալու հնարավորությունը,
  • Ադրբեջանից զենքերի առգրավումը,
  • մեր բանակը համապատասխան մրցունակ սպառազինությամբ համալրելը,
  • ​ Նախիջևանի, Դաշտային Արցախի ու Ուտիքի զավթման վերացումը որպես ռազմաքաղաքական խնդիր դարձնելը և բռնազավթման վերացումը:

 1994 թվականի զինադադարը և հետագա քաղաքական անգործությունը, ապա՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը վկայությունն են քաղաքական ապաշնորհության և դավաճանության:

 2016 թվականի պատերազմն ի ցույց դրեց արդի Հայկական պետականության ռազմաքաղաքական վերնախավի դավաճանությունը, անփութությունը և ապաշնորհ լինելը:

 Մենք՝ հայերս, լինելով հինավուրց ռազմի ժողովուրդ, այս ապաշնորհ քաղաքականության հետևանքով այսօր ստիպված խուսափում ենք զինվորագրվելուց, քանի որ մեր ազգային զինված ուժերում ծառայողները չունեն Հայկական պետականության պաշտպանության երաշխիքները՝ թե՛ իրենց առջև դրված խնդիրների լուծման և թե՛ իրենց կյանքի ու սոցիալական ապահովագրության համար:

 Սիրելի զինվորականներ,

 Զինվորագրվելու, զինվորական դառնալու ցանկությունը և կոչումը արդի Հայկական պետականությունում դարձել է ոչ գրավիչ ու պահանջված ոչ թե այն պատճառով, որ մեր ազգը, դուք քիչ հայրենասեր ենք, իհարկե ոչ: Պատճառն այլ տիրույթում է` շարքային զինակոչիկից մինչև գեներալ դուք չեք ստանում համապատասխան արժանավայել վարձատրություն, դուք պաշտպանված չեք օրենքի ուժով և, իհարկե, ամենակարևոր պայմանը՝ ձեզ արգելել են իրականացնել կանխարգելիչ ու ազատագրական ռազմական գործողություններ:

 Ռազմական գործիչները գիտեն, որ երկրի պաշտպանունակության համար կարևոր պայման է նաև պետության ռազմական հայեցակարգի կենսունակությունը: Արդի Հայկական պետականությունն իր ռազմական հայեցակարգն ընդունել է 2007 թվականին, որտեղ ամրագրել է, որ Դոկտրինն ունի պաշտպանողական բնույթ: Այսպիսի սկզբունքի վրա հիմնված հայեցակարգը համալրել է այն կոպիտ սխալները, որոնք շարունակում են վնաս պատճառել արդի Հայկական պետականությանը:

Այս գործող ռազմական Դոկտրինի սնանկ լինելն ապացուցվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս քաղաքականության պատճառով մենք ունեցանք կորուստներ` հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ, սպանված ու խոշտանգված խաղաղ բնակիչներ, տարածքային կորուստ՝ շուրջ 800 հեկտար, Թալիշ գյուղի անկում և Լելե Թեփե բարձունքի կորուստ:

 Այսպես, արդի Հայկական պետականության ռազմական Դոկտրինի սնանկությունը կայանում է հետևյալում.

  • 1991 թվականին միասնական անկախ պետականության փոխարեն՝ առանձին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հռչակում:
  • Ադրբեջանի կողմից հարձակման և ցեղասպանությանն ի պատասխան՝ Հայրենիքի ազատագրման (Դաշտային Արցախի, Ուտիքի և Նախիջևանի) փոխարեն՝ Գետաշենի, Շահումյանի և Արծվաշենի հանձնում ու կասկածելի միանձնյա բանակցությունների վարում:
  • 1994 թվականին Ադրբեջանին կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել պարտադրելու փոխարեն՝ զինադադարի կնքում:
  • Կանխարգելիչ ռազմական հայեցակարգի ընդունման փոխարեն՝ պաշտպանողական հայեցակարգի ընդունում:
  • Ադրբեջանի նկատմամբ ռազմական նախազգուշական գործողություններ իրականացնելու փոխարեն՝ անգործության դրսևորում, նահանջ, և գրեթե ամեն օր՝ զոհերի ու վիրավորների առկայություն:

 Ռազմական դոկտրինը՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա, հնարավորություն է տալիս կանխարգելիչ գործողություններով արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Նախազգուշական և կանխարգելիչ ռազմական գործողությունների օգտագործումն էր, որ գործնական լուրջ օգուտ բերեց մեր Արցախյան հաղթանակում: Հայրենիքի ազատագրման գործողություններն էին, որ թշնամու հարձակումները հեռացրեցին Կապանից և Ստեփանակերտից: Ազատագրական ընթացքը կասեցվեց 1994 թվականին:

Բռնակալությունը մեզ պարտադրեց 1994 զինադադարը և վեճի առարկա դարձրեց ազատագրված և վերամիավորված մեր Հայրենիքի արցախյան հատվածը: Բռնակալական համակարգը չբացառեց օտար զինված ուժերի առկայությունը մեր սահմաններին: Բռնակալական համակարգն ի զորու չեղավ հայկական զինված ուժերով պաշտպանել մեր հայրենակիցներին Սիրիայում:

Այսօր առավել, քան երբեք, պետք է միասնաբար վերանայենք մեր մոտեցումները և դիրքորոշումը` հաստատելու երկարատև խաղաղություն: Թշնամական Ադրբեջանի զսպումը և նրա կողմից անհանդուրժողականության դրսևորումները կարող ենք կասեցնել միայն՝ ազգային զինված ուժերն արդիականացնելով, բանակը համալրելով պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների կազմով, շարքային զինակոչիկից մինչև գեներալ տրամադրելով ՝համապատասխան, արժանապատիվ վարձատրություն և օրենքի ուժով պաշտպանության երաշխիքներ:

Եվ իհարկե, պետք է առաջնորդվենք ռազմական Դոկտրինով՝ հիմնված հարձակողական ռազմավարության վրա` կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ:

 Սիրելի զինվորականններ,

Ձեր ցանկությունները միշտ եղել են համեստ, և դուք՝ ձեր համեստությամբ, և միևնույն ժամանակ՝ հերոսությամբ, դիմագրավել եք մարտահրավերները, և հենց դուք էիք, որ նորից կանխեցիք աղետը` 2016 թվականի ապրիլին:

Սակայն արդի Հայկական պետականության վերնախավը ձեր համեստ ցանկությունների ու խելամիտ առաջարկների հետ հաշվի չնստեց և կասկածի տակ դնելով մեր հնարավորությունները՝ մեզ հասցրեց այսօրվա տագնապային իրավիճակին:

Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները և դրանց ոչ լիարժեք` համալիր լուծմամբ չպատասխանելը մեզ դարձրել են անպաշտպան:

Եկել է ձեր հստակ դիրքորոշումը հայտնելու պահը մեր ազգային զինված ուժերի գործունեության վերաբերյալ` արդիականացնելու և հարձակողական ռազմավարության վրա կանխարգելիչ գործողությունների իրականացմամբ՝ ռազմական Դոկտրինով հանդես գալու:

Սա՛ է բաժանարար գիծը՝ գործող բռնակալությունից: Սա՛ է սահմանումը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական կառուցվածքի համար:

 Սիրելի զինվորականներ,

Արդի Հայկական պետականությունում դո՛ւք եք, որ հանձնեցիք քննությունը, Հայկական զինված ուժե՛րն են, որ, որպես պետության քաղաքական կառույց, չնայած սնանկ ռազմական Դոկտրինի, չնայած իրավական և սոցիալական երաշխիքների բացակայության՝ ցուցադրեցին կենսունակություն:

Իհարկե, մենք խոնարհվում ենք ձեր առջև, բայց նաև պահանջում՝ մասնակիցը դառնալ Հայկական զինված ուժերի արդիականացման գործընթացին և նոր ռազմական Դոկտրինի ընդունմանը՝ նոր, ազգային, ժողովրդավար քաղաքական համակարգում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվել
Ամենադիտված