Վենգերը` «Արսենալ»-ի խաղի մասին
Սպորտ«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ԲԿՄԱ-ի հետ 2:2 հաշվով ավարտած խաղի մասին:
Նշենք, որ չնայած ոչ-ոքի արդյունքին՝ Վենգերի թիմը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց առաջին խաղում 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:
«Առաջին խաղից արդեն պարզ էր, որ ԲԿՄԱ-ն լավ թիմ է:
Այս խաղի վրա ամբողջությամբ կենտրոնացած չէինք: 0:2 հաշվից հետո մեզ համար բարդ էր և իրավիճակը վտանգավոր դարձավ:
Արդյունքում ստանում ես այն, ինչին արժանի ես: Երբ խփեցինք առաջին գոլը, դա հարված էր մրցակցի համար: Մեզ համար ավելի հեշտ դարձավ խաղալը: Վերջնական արդյունքը արդարացի էր՝ եթե հաշվի առնենք երկու խաղերը»,- Վենգերի խոսքը մեջբերում է Матч ТВ-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան