Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել (տեսանյութ)
Տեսանյութեր«Kavat», ահա այսպես է կոչվում աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի սուրճի հայկական բրենդը։ Այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ: Նկարահանումներն իրականացվել են 2017թ.-ին՝ Թանկյանի տանը՝ Մալիբուի լեռներում:
երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում, որ այն տարիներ շարունակ միահյուսված է ստեղծագործելու հետ: Սուրճի հանդեպ մեծ սերն էլ դրդել է Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել` ներկայացնելով հայկական սուրճն ամբողջ աշխարհին: Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:
Թանկյանը ֆիլմից մի հատված տեղադրել է Instagram-ի իր էջում, որին կից գրել է. «Ես չգիտեմ՝ ինչպես դուք, ընկերներ, բայց ես պատրաստ եմ իմ երկրորդ գավաթ սուրճի համար և դեռ կեսօր չէ: Այս գրառումով ես ուրախ եմ տեղեկացնել, որ իմ որոշ ընկերների հետ պատրաստել եմ հայկական սուրճ՝ ժամանակակից ձևով, և ես ուրախ եմ ձեզ ցուցադրել այս կարճ տեսանյութը՝ պատճառների մասին, թե ինչու»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը