Վենգերը` Մխիթարյանի վերականգնման մասին (տեսանյութ)
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ պատասխան խաղից հետո խոսել է նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանն ունի ծնկի կապանների վնասվածք: Նա բաց կթողնի 2 շաբաթ: Մի անհանգստացեք: Մենք ունենք հիանալի բժշկական անձնակազմ: Մխիթարյանը լրջորեն վերականգնվում է»,- ասել է մարզիչն՝ ասուլիսի ժամանակ:
Մխիթարյանը ծնկի վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում՝ ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում:
Թիմերի միջև երկրորդ խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ Վենգերի թիմը շարունակում է պայքարը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան