World Press Photo-2018 մրցույթում հաղթել է այրվող վենեսուելացու լուսանկարի հեղինակը (տեսանյութ)
ՏեսանյութերWorld Press Photo միջազգային մրցույթի հաղթող վենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտը ներկայացրել է լուսանկար, որտեղ հակագազով տղամարդն այրվում է։ Այդ մարդը 28-ամյա Խոսե Սալասար Բալսան է, որը 2017-ի մայիսի 3-ին ներկա է եղել Կարակասի հանրահավաքին։ Մոտոցիկլետի պայթելուց հետո տղամարդու հագուստը սկսել է այրվել։ Հետո ցուցարարն առաջին կարգի այրվածքներով հոսպիտալացվել է։
ժյուրիի նախագահ Մագդալենա Հերեյրան ասել է «Դա դասական լուսանկար է, սակայն այն նաև յուրահատուկ էներգիա և դինամիկա է պարունակում։ Այն աչքի է ընկնում գույներով և ուժով։ Այդ ամենն ինձ մոտ վառ հույզեր է առաջացնում»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը