Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) 

Փաշինյանը վա-բանկ է գնում

Վերլուծական
Այսօր երեկոյան Քաղաքացիական պայմանագրի քայլերթի մասնակիցները մտնելու են Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ են սկսվելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Միեւնույն ժամանակ, տեղի են ունենալու ակցիաներ՝ փողոցների, Ազգային ժողովի շենքի, պատգամավորների բնակարանների շրջափակում՝ թույլ չտալու համար Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանն էլ անչափ ուշագրավ հայտարարություն է արել. նա պնդում է, որ եթե փողոցում հավաքվեն տասնյակ հազարներ, եւ ինքը չիրականացնի իր ծրագիրը, հեռանալու է քաղաքականությունից: Իրականում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան քաղաքական դաշտի թերևս ամենառացիոնալ, իրատես և պրագմատիկ քաղաքական գործիչներից է: Չմոռանանք, որ նա հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի կադրը և այս երկար ու ձիգ տարիների ընթացքում հսկայական քաղաքական փորձ է կուտակել: Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը անում մի հայտարարություն, որի տակից դուրս գալը անչափ դժվար է լինելու:
 
Ով-ով, սակայն Փաշինյանը չի կարող չգիտակցել, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր չունեն ոչ ցանկություն, ոչ ուժ, ոչ էլ առավել ևս հավատ՝ փողոցային պայքարի դուրս գալու մի դեպքում, երբ ընդդիմությունը չի բարեհաճում անգամ լուրջ օրակարգ, ծրագիր առաջարկել, ընդ որում՝ ծրագիր, որն իշխանությունների 10 հազար դրամից ավելին կարժենա: Այս դեպքում Փաշինյանի արած հայտարարությունն ավելի շատ նման է նրան, որ ՔՊԿ անդամը փորձում է վա-բանկ գնալու տպավորություն ստեղծել: Արդյո՞ք Փաշինյանը չի գիտակցում, որ կարող է հայտնվել Սերժ Սարգսյանի իրավիճակում, երբ ստիպված է լինելու արդարանալ, թե քաղաքական հայտարարությունները պահի տակ են արվում, իսկ քաղաքական կյանքը մի կետում կանգնած չէ, իրավիճակ է փոխվել և Փաշինյանը որոշում է կայացրել մնալ քաղաքականության մեջ: Իհարկե, Փաշինյանն այս ամենը քաջ գիտակցում է:
  
ՔՊԿ-ն սկզբունքորեն բացառել էր բռնությունն իրենց գործողություններում. դա նույնիսկ նախապայման էր դարձրել իրենց և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող մյուս ուժերի համագործակցության համար: Իսկ ինչպե՞ս են ՔՊԿ-ում պատկերացնում խաղաղ ճանապարհով պատգամավորների «բանտարկությունն» իրենց տներում կամ խորհրդարանի շենքի «բանտարկությունը»: Ինքնին հասկանալի է, որ դա նույնիսկ տեսականորեն բացառվում է, որովհետև գրեթե հարյուր տոկոսով կանխատեսելի է, որ Ազատության հրապարակում կամ խորհրդարանի շենքի մատույցներում չի հավաքվելու Փաշինյանի նշած «հաղթական» թիվը` 50.000: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանը հակասության մեջ է մտնում ինքն իր հետ, որովհետև քաղաքական պայքարի խաղաղ բնույթը պետք է ունենա բացառապես սահմանադրական հիմքեր: Գուցե հենց դա գիտակցելով՝ նա փոխել է իր շեշտադրումները, այժմ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, փողոցներ փակելը, շենքեր-շինություններ շրջափակելը կախված է լինելու նրանից, թե որքան մարդ նրան կմիանա: Ստացվում է՝ Փաշինյանն, այս պահից սկսած, պայքարի տապալումը փորձում է բարդել քաղաքացիների վրա:
 
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո
Ամենադիտված