Ստալինին պետք է հանել, Լենինին՝ թաղել. Քադիրով (տեսանյութ)
ՏեսանյութերՌամզան Քադիրովը` Չեչնիայի ղեկավարը, կարծում է, որ անհրաժեշտ է Իոսիֆ Ստալինի աճյունը հանձնել նրա հայրենիքին՝ Վրաստանին եւ թաղել Վլադիմիր Լենինի մարմինը: Նա այս մասին հայտարարել է «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում:
«Ինչո՞ւ է Ստալինի գերեզմանը Մոսկվայում, ավելին՝ Կրեմլի կողքին պե՞տք է: Նրա մեղքով որքա՞ն ռուսաստանցիներ են զոհվել, տանջահար արվել, անցել ճամբարներով: Նա իր ժամանակին ոչնչացրել է 300 հազար չեչենների ու ինգուշների»,- հիշեցրել է Քադիրովը՝ 1944 թվականի բռնի արտաքսման մասին:
«Նրա հրամանով սպանում էին երեխաներին, կանանց, ծերերին, այրում էին գյուղերը: Ահա այպիսի հերոս է նա,- հայտարարել է Չեչնիայի առաջնորդը,հավելելով,- այո՛, ինձ համար նա սատանա է, չարագործ, վերջացած բռնակալ: Նա ահաբեկիչ է: Ընդհանրապես, երբ ես նրա ազգանունը լսում եմ, հուզմունքից եւ ատելությունից ձեռքերս սկսում են քրտնել»:
Քադիրովը նաեւ հանդես է եկել Կարմիր հրապարակի դամբարանում պահվող Լենինի դին թաղելու օգտին: «Ինչո՞ւ եք տանջում Լենինի դիակը, ամեն անգամ այն մաքրում, նրա մումիան պահպանում: Ո՞ւմ է դա պետք, չէ՞ որ նա սուրբ մարդ չէ: Իմ խորին համոզմամբ՝ Լենինի մասունքը պետք է հողին հանձնվի, իսկ Ստալինի աճյունը՝ իր հայրենիք Վրաստանին»,- եզրափակել է Չեչնիայի ղեկավարը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը