Սիրիա է ընթանում ամերիկյան 12 ռազմանավից բաղկացած խումբ (տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը գրում է, որ Ամերիկյան տասներկու ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ընթանում է դեպի Սիրիա. այն ամերիկյան ռազմածովային ուժերի ամենախոշոր կենտրոնացումներից մեկն է։ Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է շարժվում հսկա «Հարի Թրուման» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում և որին ուղեկցում է հինգ ականակիր նավ և հածանավ: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարեց Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին՝ հարձակում չիրականացնել իր դաշնակից Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը