Հանրային ռադիոն վերսկսել է բնականոն աշխատանքը
Քաղաքական
Հանրային ռադիոյի առաջին ծրագիրը ժամը 16։55-ին վերականգնել է հեռարձակումը։
Եթերը վերականգնվել է ինչպես թվային ֆորմատում, այնպես էլ FM հանրապետական ցանցում։
Գլխավոր ռադիոն ավելի քան մեկ ժամ «լռում» էր։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ մուտք էր գործել Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր էր պահանջում, սակայն նրան հրաժարվել են ուղիղ եթեր տրամադրել՝ առաջարկելով եթերի գնալ այլ ժամի, ապա անջատել են շենքի լույսերը:
Հեռարձակումը վերականգնվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները լքել են շենքը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը