Սուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար Կոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ Ռուբինյան Երևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկը Եվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանց Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ին ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոնները Թու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերը ՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով 

Լիտվայի Վարենա քաղաքում տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով մշակութային միջոցառում

Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  բացման խոսքով հանդես է եկել Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրեց Արցախի ներկան և զարգացման հեռանկարները: Քաղաքապետը նաև նշեց, որ Արցախը բարդ ճանապարհ է անցել և այսօր ներկայանում է որպես ժողովրդավար երկիր: Ալգիս Կաշետան կարևորել է նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանց միջոցով Արցախն առավել լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռվում:

Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր և Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծել է, որ արցախցիների կերպարում, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հողը, դրոշմված է ազատատենչ ոգին: Դալյա Կուդիտեն նաև հավելել է, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են:

Ելույթներ են ունեցել նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը:

Ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով կարևորել է օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը, նշելով, որ Արցախը հիմնականում ասոցացվում է հակամարտության հետ, մինչդեռ դա նախևառաջ պետություն է՝ պետության բոլոր ատրիբուտներով: Անդրադարնալով «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ դեսպանն ընդգծել է, որ վերջինիս միջոցով կարելի է ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաև արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Դեսպանի համոզմամբ՝ պատահական չէ, որ նման պատկերներ տեսնելուց հետո շատերն են ցանկություն հայտնում այցելելու Արցախ:

Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես են եկել Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լևոն Սարդարյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից:

Տեղեկանք. «Արցախի օր» միջոցառման շրջանակներում ցուցադրվող «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որը դեռ երկու շաբաթ բաց է լինելու Վարենայի մշակութային կենտրոնում, ներկայացնում է Արցախի բնաշխարհը, հոգևոր և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ժողովրդի առօրյա կյանքն ու տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ Ղազարյան
Ամենադիտված