Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին, մի խումբ խորհրդականների ու օգնականների
Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Արարատյանին ազատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Կարեն Կարապետյանի մի շարք որոշումներով Արամ Վարդևանյանն ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Հայկ Զոհրաբյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Կարապետ Վարդանյանը՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից, Գևորգ Մուրադյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Գևորգ Մալխասյանը` ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արամ Մխոյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Գագիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, Հայկ Դավթյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան