Գյումրիում բախվել են Mercedes Vito-ն ու 16-ամյա տղայի վարած УАЗ-ը. կան վիրավորներ
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Դուդկով փողոցների խաչմերուկում բախվել են УАЗ մակնշիշի 701 AF 61 համարանիշի և Mercedes Vito մակնիշի 34 NN 735 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը 16 տարեկան տղա է, տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ УАЗ-ը վարել է հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը