Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Արտյոմիկ», «Արթուրիկ». Գյումրիում 26-ամյա երիտասարդին սպանել են «իկ»-ով դիմելու պատճառով

Իրավունք

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

 

Դեպքի կատարման պահին Արթուր Մարտիրոսյանը 28 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիք Ա.-ի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Ավետիք Ա.-ի որդի Արտյոմը և գործով մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արտյոմը դիտողություն է արել հորը՝ կենացները ձգձգելու համար: Արթուր Մարտիրոսյանը միջամտել է՝ Արտյոմին անվանելով «Արտյոմիկ»:

Վերջինս Արթուրին նույն կերպ է պատասխանել՝ անվանելով «Արթուրիկ»: Վիճաբանություն է առաջացել՝ տղաները վիրավորվել են՝ միմյանց փաղաքշական մասնիկով դիմելուց:

Ավետիք Ա.-ն վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արթուրին հյուրասենյակից դուրս է բերել, տարել է խոհանոց: Բայց Արթուրն ու Արտյոմը, ըստ մեղադրանքի, միմյանց ուղղությամբ սպասք են նետել, տվել են հայհոյանքներ: Արթուր Մարտիրոսյանը գլխով մեկ անգամ հարվածել է Ավետիք Ա.-ի դեմքին, ինչից Ավետիքն ընկել է գետնին:

Այնուհետև կռիվը շարունակվել է Արտյոմի ու Արթուրի միջև: Նրանք միմյանց հարվածելով ընկել են հատակին: Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ՝ ձեռքով, այնուհետև իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառել է աջ թոքի, ստոծանու, սրտապարկի, սրտի աջ կեսի վնասումներով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վերքեր և այլ վնասվածքներ, որոնց արդյունքում Արտյոմ Ա.-ն մահացել է:

Դատարանում Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին ինքն առավոտյան վերադարձել է գիշերային հերթափոխից, քնել է, իսկ երբ արթնացել է, որոշել է գնալ մազերը կտրելու:

Երրորդ ուսումնարանի «գառադոկի» մոտ տեսել է Արտյոմ Ա.-ին, ով խմած էր: Բարևել, մի երկու բառ խոսել են, Արտյոմն առաջարկել է գնալ իրենց տուն՝ «մի բաժակ բան խմելու»:

Ինքը հրաժարվել է, ասել է, թե գործեր ունի: Արտյոմն էլ նեղացել է, թե իր տան կողքով անցնում ու չի ուզում ներս մտնել:

Ինքը, չուզենալով նրան նեղացնել, համաձայնել է:

Մտել է Արտյոմենց տնակը: Փոքր սեղան էր դրված, որի շուրջ իրեն անծանոթ մարդիկ էին նստած: Մի կես ժամի չափ նստել է: Արտյոմը մի երկու բաժակ էլ է խմել, սկսել է բարձր-բարձր խոսել, հայհոյել : Ինքը որոշել է դուրս գալ: Ասել է, թե գործեր ունի, պիտի գնա: Արտյոմին մաղթել է, որ լավ մնա, օջախը շեն մնա:

Արտյոմը հեգնանքով ասել է. «Հա, գնա, Արթուրիկ»:

Ինքը զարմացել է նրա դիմելաձևից: Հարցրել է՝ ի՞նչ վատ բան արեց, որ նա այդ տոնով է խոսում:

Արտյոմն ասել է, թե իր տան մեջ ինքն է իրեն ուղղություն տալու: Նա սեղանի վրայից անսպասելի շիշ է վերցրել ու նետել է իր վրա, սեղանն է շուռ տվել, ասել է, թե իր «աչքերը կհանի», որ իմանա՝ նրա հետ ոնց խոսի:

Ինքը վախեցել է, ուզեցել է դուրս փախչել: Տեսել է, որ Արտյոմի ձեռքին դանակ կա, նա դեպի իրեն է գալիս: Ինքը վազել է դեպի դուռը, հետևից հարված է ստացել ու ընկել է:

Արտյոմը մատը մտցրել է իր աչքը, դանակով խփել է իր գլխին: Ինքը վատ է զգացել, գոռացել է, որ իրեն բաց թողնի: Թե դրանից հետո ինչ է կատարվել՝ չի հիշում:

Աչքերը բացել է, հեռվից մեքենայի լույսեր են ընկել իր վրա, տեսել է, որ երրորդ ուսումնարանի մոտ է: Գլխից արյուն է եկել, սիրտը խառնել է: Մի կերպ հասել է իրենց դռների մոտ:

Ինչ վերաբերում է նրան՝ իբր ինքը թմրանյութ է տարել, թմրանյութ է իրացրել՝ իր մոտ ո՛չ թմրանյութ է եղել, ո՛չ էլ՝ դանակ՝ ինչպես ներկայացնում են:

Ամբաստանյալը նշել է, թե մինչև տվյալ պահը ինքը դիրքորոշում չէր հայտնել մեղադրանքի վերաբերյալ, բայց հայտնում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա օգտվել է իր դատավարական իրավունքից ու հրաժարվել է կողմերի, անգամ՝ իր պաշտպանի հարցերին պատասխանելուց:

Միաժամանակ Արթուր Մարտիրոսյանն իր պաշտպանական ճառում նշել է, թե ոչ մեկի մահը չի ցանկացել: Ընդգծել է, որ ինքը դեպքի պահին բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնք իրեն պատճառել է Արտյոմ Ա.-ն: Ինքը, կապված իր հիվանդության հետ, գտնվել է հուզումնալից վիճակում, կորցրել է գիտակցությունը: Եթե անգամ իր կողմից ինչ-որ գործողություններ են եղել, դրանք եղել են պաշտպանական բնույթի: Ինքն ամեն ինչ արել է այդ տնակից դուրս գալու համար, բայց զրկված է եղել այդ հնարավորությունից:

Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Արտյոմի մայրը, հայտնել է, թե որդին երկար ժամանակ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում: Վերադարձել է 2013 թվականի սեպտեմբերին, հոր հետ բնակվել է դեպքի վայր հանդիսացող տնակում: Ինքը պարբերաբար այցելել է նրանց, լվացել է նրանց շորերը:

Դեպքի օրը՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, հեռախոսով խոսել է Արտյոմի հետ: Նա ասել է, թե հոր ծանոթներն իրենց տանն են:

Ժամը 21-ն անց 50-ին ինքը զանգել է Արտյոմին, պատասխանել է հարևանուհի Մարիամն ու ասել է, թե Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց: Զանգել է ամուսնու հեռախոսին, պատասխանել է նրա քույրը, ասել է. «Տներս քանդվեց» ու անջատել է:

Ինքը Երևանից գնացել է Գյումրի, հիվանդանոցի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքված: Իմացել է, որ Արտյոմը մահացել է: Տնակի ներսում ու դրսում արյան հետքեր են եղել: Տան գույքը ջարդված էր:

Հետագայում իմացել է, որ կռվի պատճառը եղել է Արտյոմի կողմից Արթուրին «Արթուրիկ» անվանելը: Իմացել է, որ Արթուրը կռվի ժամանակ տնակից դուրս է եկել, հետո ներս է մտել ու սուր, «բզի նման» գործիքով՝ այնպիսի գործիքով, որն առաջացնում է ներքին արյունահոսություն, ինչից մարդը մահանում է, այդպիսի գործիքով խփել է Արտյոմին:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված