Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
ՍպորտՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում ևս Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Անհաջող հանդես եկավ նաև Մարիա Գևորգյանը: Հաղթանակներ տոնեցին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան ունեն 5,5, իսկ առաջատար Վալենտինա Գունինան` 8 միավոր:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան