Հրանտ Մելքումյանը Թաիլանդի մրցաշարում դեռևս 4-րդ տեղում է
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցում է Թաիլանդի միջազգային մրցաշարին:
Թաիլանդում մեկնարկել է Բանգկոկ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 37 երկրների 196 շախմատիստներ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Մրցաշարում կայացել են առաջին չորս տուրերի պարտիաները: Խաղացված տուրերից հետո 3 գրոսմայստեր՝ Յան Գուստաֆսոնը, Դիեգո Ֆլորեսը, Կրիսա Լեանդրոն, վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը 3.5 միավորով կիսում է 4-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան