Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել
ՍպորտԱպրիլի 9-ից 15-ը Կիևում կայացած ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը:
Մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:
Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձևում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինխրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը:
3 մ սինխրոն ոստնակացատկ մրցաձևում հանդես եկած Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։
Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան