Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Նարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Թուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասին Սուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար Կոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ Ռուբինյան Երևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկը Եվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանց Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ին ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոնները 

Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին. Անահիտ Բախշյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Քաղաքական

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ սերժ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

«Վերջապես ՀՀԿ-ն ու Դուք հասաք Ձեր նպատակին։ Բոլոր թույլատրելի ու հատկապես անթույլատրելի ճանապարհներով ԱԺ-ն ընտրեց խորհրդարանական կառավարմամբ Հայաստանի առաջին վարչապետին։ Սահմանադրության փոփոխություններն արվեցին հենց այն նպատակով, որ ընտրվելուց հետ Ձեր ուղերձում կարմիր թելով անցնի հետևյալ միտքը․ «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսացության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»։

Ձեր ամբողջ ելույթում չկար մի միտք, որն ուղղված լիներ մեր ժողովրդին այն դեպքում, երբ խորհրդարանական կառավարման թիվ մեկ հարթակի ամբիոնն այն տեղը պետք է լինի, որտեղից ելույթ ունեցողն իր ասելիքն ուղղի նախ՝ ժողովրդին։ Չկար մի միտք, որը հույս արթնացներ նրա մեջ, չկար մեղայական ասելիք, որն ուղղելով ժողովրդին նաև ներողություն խնդրեիք նրանից իր աղքատության, կոռուպցիայի համատարած առկայության, աշխատատեղերի պակասի ու արտագաղթի համար։ Դրա փոխարեն լիքը խորհուրդներ տվեցիք ընդդիմադիր երիտասարդ պատգամավորներին, որ լսել չեն կարողանում։ Իսկ Դուք լսո՞ւմ եք մեր ժողովրդին, որոնք հազարներով այս օրերին շրջափակել են մայրաքաղաքը ու ոչ միայն այն։ Դուք լսո՞ւմ եք այդ երիտասարդ պատգամավորներին, ովքեր, ի տարբերություն Ձեզ, շատ խելացի մտքեր են արտահայտում այդ ամբիոնից։ Երիտասարդներին մեղադրում եք մի բանում, որի օրինակը Դո՛ւք պիտի ծառայեիք, որը չեք արել ու մեղադրում եք նրա՞նց։ Ասում եք, եթե միլիոն մարդ լիներ դրսում, Դուք միգուցե լսեիք։ Է՜, ասում եք էլի, միլիոն չափահաս անկաշկանդ մարդ մնացե՞լ է Երևանում, որ հավաքվեն։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ՝ ոչ։ Ասել եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք երիտասարդներին։ Կրկնեմ պարոն Մարուքյանի հարցը, ինչո՞ւ մոտ 30 տարի լինելով երկրի կառավարման տարբեր օղակներում դա չեք արել, ընդհակառակը ամլացրել եք թե՛ ՀՀԿ-ի, թե՛ այլ քաղաքական ուժերի դաշտն այնքան, որ միայն Ձեզ տեսան, որպես երկիրը «դզող»։ Ասում եք կառավարական շենքի սեփականաշնորհումը Ձեր անունով օրենքով է, բա դա ասելու բան է՞, իմ կարծիքով որպես ՀՀ վարչապետ դա Ձեր առաջին ապօրինի քայլն է, ապացուցեք, որ դա ՀՀ օրենքներին չի հակասում։ Վերջապես, Մանե Թանդիլյանի ամբողջ ելույթը, ի պատասխան Ձեր ելույթի, Ձեր անցած 10 տարիներին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին էր, որին այդպես էլ չպատասխանեցիք։ Առնվազն պիտի ասեիք՝ Մանե ջան, Դուք ճիշտ եք, որի համար ներողություն պիտի խնդրեիք։

Պարոն Սարգսյան, Ձեր ելույթում չկար ժողովրդի առաջնորդին սազական խոնարհություն, չկար մեր թևաթափ ժողովրդին ծառայելու կամք, կար ընդամենը մի հանդուգն ասելիք՝ մենք ենք, որ կանք, այսինքն կառավարման ղեկը քաղաքական մեծամասնությանն է, ոնց ասենք, էդպես է լինելու, այնինչ մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու խորհրդարանական կառավարման ժամանակ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունը պետք է լինի շատ ներկայանալի։ Անչափ ցավում եմ մեր պետության համար։ Դուք Ձեր ուղերձում ասեցիք ճիշտ հակառակը։ Ասածներիս համամիտ չե՞ք, գործով, միայն գործով ապացուցեք»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրը
Ամենադիտված