Հայաստանի ֆեդերացիայի նախագահը Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալ
ՍպորտՍուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը, ով Պետական համալսարանի մարզադահլիճում հետևել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ընթացքին:
Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի մասսայականացմանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին՝ Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը: Այս մասին տեղեկացնում է Սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի է, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած՝ չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասայականացնելու համար: Կարծում եմ՝ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է»,-ասել է մարզուհին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան