«Ժողովուրդ». Կքննեն աղմկահարույց գործերը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել առաջնահերթության կարգով քննել հայաստանյան մի շարք աղմկահարույց քրեական գործերի շրջանակներում կալանավորված անձանց բողոքները: Բայց այդ որոշումն ընդունելուց հետո քննություն չի իրականացվում:
Եւ հիմա մի շարք իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիներ ստորագրահավաք են սկսել՝ ուղղված ՄԻԵԴ-ին: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Անդրիաս Ղուկասյանի եւ Վահան Շիրխանյանի գործերի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշել է. «Նամակներ ստացանք, որ շուտով կսկսվի կոմունիկացիաների փուլը, բայց փաստ է, որ ինչ-որ խնդիր կա, եւ մեզ չեն պարզաբանում: Այս իրավիճակը կարող է սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լինել: Եթե սուբյեկտիվ գործոնը ապացուցվի, ՄԻԵԴ-ը դա վեր պետք է հանի եւ լուծում տա»:
Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը