Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ 

Վտանգավոր իրավիճակ՝ քրեաօլիգարխիայի համար

Վերլուծական
Հայաստանում արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ հաստատվել է քրեաօլիգարխիա կոչվող քաղաքական համակարգը: Դա բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի երկրի կառավարման լծակները յուրացրած քրեաօլիգարխիան մտածի նաեւ իր ապագայի, իսկ շահագործվող, ունեզրկվող խավերը` նրանից ձերբազատվելու մասին: Ստեղծված իրավիճակում բնականորեն յուրաքանչյուրն իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու մղմամբ է առաջնորդվում: Երևանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, գործի է դրել իր «բանակը»՝ հօգուտ Սերժ Սարգսյանի իշխանության։ Մհեր Սեդրակյանից հետ չի մնացել նաև Սամվել Ալեքսանյանի «զորքը» երեկ ողջ օրը համացանցում տարածվում էին Մալաթիա վարչական շրջանում անհայտ անձանց կողմից ցուցարարների վրա հարձակման, ահաբեկելու տեսանյութերը: Ի դեպ Ալեքսանյանը իրեն պատկանող առևտրի կենտրոններում կրկնապատկել է անվտանգության աշխատակիցների թիվը: «Խառն» է նաև Ռուբեն Հայրապետյանը՝ վերջինս ավելի հեռուն է գնացել և ապահովել է անգամ իր անձնական ֆիզիկական անվտանգությունը՝ Հայրապետյանի շքեղ դղյակի մոտ արդեն երկու օր է զինված պահակազոր է կանգնած:
 
Հիշեցնենք` մեր  «ֆեոդալների»  զորքերը այն քաղաքացիական ջոկատներն են, որոնք Մարտի 1-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերին ցուցարարներին ծեծողների մեջ էին եւ առհասարակ միշտ իշխանության պաշտպանության դիրքերում են՝ ոստիկանական ուժերի կողքին։ Սրանք այն ընտրակեղծարարների ջոկատներն են, որոնք տասնյակ տարիներ ծառայել են գործող իշխանություններին։ Տարիներ ի վեր իշխանության ուժային հենարանը բանակը կամ ոստիկանությունը չէր, այլ քրեաօլիգարխիայի բանդաները: Մարտի 1-ին դրանց առաջին գիծ մղելուց հետո, թե ներքին, թե արտաքին մի շարք իրողություններով պայմանավորված, Սերժ Սարգսյանը կանգնեց համակարգում ստատուս-քվոն որոշակի փոփոխության ենթարկելու անհրաժեշտության առաջ: Դրան մղող գործոններից էր նաեւ անձնական իշխանության հաստատումը, քանի որ Քոչարյանից ժառանգած իշխանությունը պահելու դեպքում Սերժ Սարգսյանը կամա թե ակամա միշտ էլ մնալու էր տեղապահ: Այդ գործոնները հաշվի առնելով, համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն առնվազն առերեւույթ մի քանի գործոնների միջոցով փոխելու խնդիրը Սերժ Սարգսյանի համար դարձավ ռազմավարական հարց:Կարելի է ասել, որ այդ հարցի լուծման մեջ նա հաջողեց: Այդ պահին էլ անկասկած իր շահը վտանգված է տեսել քրեաօլիգարխիկ համակարգի մի զգալի մասը: Բանն այն է, որ լինելով համակարգի ուժային բնույթի հիմքը, այդ սեգմենտը նաեւ ուներ քաղաքական մեծ իշխանություն: Դադարելով լինել այդ հիմքը, քրեաօլիգարխիկ սեգմենտը ժամանակի ընթացքում կորցրեց իր քաղաքական իշխանությունը եւ այժմ ստիպված է կամ ենթարկվել Սերժ Սարգսյանին եւ խաղալ նրա կանոններով, կամ պարզապես կորցնել ամեն ինչ: Ինչպես երևում է երկրորդ սցենարից խուսափելու համար օլիգարխիան այսօր ընտրել է առաջին ճանապարհը և անում է ամեն ինչ ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար: Մյուս կողմից այսպես նրանք փորձում են ցույց տալ, որ դեռ ունակ են ուժի դիրքերից ռեժիմի համար ինչ-ինչ հարցեր լուծել:
 
Իհարկե նրանց կարելի է հասկանալ, քանի որ իշխանական բուրգի տապալման դեպքում հենց քրեաօլիգարխիան է մնալու փլատակների տակ: Ինչ-որ տեղ հենց այս սեգմենտն է Սերժ Սարգսյանին դարձրել անփոխարինելի: Անփոխարինելի ՝ իր համար, քանի որ քաղաքական, տնտեսական, ֆիզիկական անվտանգության երաշխիքների փաթեթը նրանք ստացել են ոչ թե ՀՀԿ-ից, քաղաքական ուժից, այլ Սերժ Սարգսյան անձից: Եվ հասկանալի է,որ սոցիալական բունտի հաղթանակի պարագայում գլխավոր տուժող կողմը լինելու է հենց քրեաօլիգարխիկ սեգմենտը, որը կզրկվի բոլոր տնտեսական-քաղաքական երաշխիքներից, այսինքն՝ կկորցնի ամեն ինչ: Արդեն իսկ դրա վտանգը լուրջ է հաշվի առնելով նաեւ ներիշխանական բաժանարար գծերի եւ ոչ միատարության հանգամանքը: Երբ հանրապետական օրենսգիրները մեկ մարդու հագով սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, իսկ քրեաօլիգարխիան խորհրդարանում և դրա պատերից դուրս հավանության էի արժանացնում այն՝ նրանց մտքով չէր անցնում, որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։ Եթե անգամ Թոխմախի Մհերը , ով այսպես կոչված շնորհազրկված , իշխանությունից հեռացված օլիգարխի կարգավիճակում է՝ նման անհանգիստ ջղաձգումների մեջ է, ուրեմն ավելորդ է խոսել այն ֆինանսատնտեսական խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր մինչ օրս իշխանության մաս են կազմում և Սերժ Սարգսյանի հետ նույն նավում են գտնվում: Ի դեպ չի բացառվում, վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ ինչ-որ կրիտիկական պահի Սերժ Սարգսյանը կլքի խորտակվող նավը՝ զոհաբերելով նաև իրենց: Ի՞նչ է այդ դեպքում պատրաստվում անել բախտի քմահաճույքին մատնված քրեաօլիգարխիան: Կգնա՞ն մինչև վերջ նավավարի հետևից ՝ խորտակվելու վտանգը աչքների առջև, թ՞ե իրենց «զորքերով» հանդերձ կլքեն նավը՝ սեփական կաշին փրկելու նպատակով…
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»
Ամենադիտված