Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցչից չորսը պարտություն կրեցին: 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի երկու ներկայացուցիչ: Նախօրեին կիսաեզրափակիչ փուլ էր դուրս եկել 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում