Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալ»-ին հաջորդ մարզչի ընտրության հարցում
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պատրաստվում օգնել «զինագործներին» նոր մարզչի ընտրության հարցում:
«Ես չեմ օգնի «Արսենալ»-ին նոր մարզիչ ընտրելու հարցում: Ամեն մեկն իր գործը պետք է անի, իմ խնդիրը արդյունքների, ինչպես նաև տրանսֆերների մասին մտածելն է: Իսկ ինչ կապված է անգլիական այլ ակումբ գլխավորելուն, ապա ես հիմա շատ կապված եմ «Արսենալ»-ի հետ»,- ասել է Վենգերը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «զինագործների» մարզչի պաշտոնից: Ֆրանսիացի մասնագետը Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է 1996 թվականից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում