Կարեն Կարապետյանը շտապ մեկնել է Դատախազություն՝ Փաշինյանին ազատ արձակելու խնդրանքով
ՔաղաքականՐոպեներ առաջ նախագահական նստավայրում հանդիպում է կայացել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Այսօր մենք որոշում ենք կայացել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել և տրամաբանական լուծում գտնել»,- ասաց Կարեն Կարապետյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը