Պեսկովը՝ հայաստանյան իրադարձություններին ՌԴ-ի մասնակցության մասին
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել․ «Կրեմլի մասով ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփումներ ունեցել է, նա շնորհավորել է գործընկերներին ընտրվելու կապակցությամբ: Շփումներ եղել են, բայց հստակ չեմ կարող ասել՝ խորհրդակցություններ եղել են, թե ոչ»,-ասել է Պեսկովը։
Հարցին՝ արդյոք ռուսական կողմը որևէ կերպ կմիջամտի՞՝ խոսնակը պատասխանել է․ «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի։ Դա միայն Հայաստանի ներքին գործն է, թերևս, ընդամենն այդ կարող եմ ասել», – ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան