Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 23-ի առավոտյան ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության ն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի հետ կապված ընթացիկ զարգացումներին: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը համաձայնել են, որ բովանդակալից հանգուցալուծման հասնելու միակ ճանապարհը բարեխիղճ քաղաքական երկխոսությունն է:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը