Ժողովուրդը հաղթել է և հաղթել է առանց նախապայմանի. Փաշինյանը գնում է ՀՀԿ-ն ոչնչացնելու հետևից
Քաղաքական
«Քայլ 1՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, որն արդեն տեղի է ունեցել: Քայլ 2՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ձևավորվում է ժամանակավոր Կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենա հնարավոր տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-Հանրապետության հրապարակում իրենց ճանապարհային քարտեզը հրապարակեց Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ չորեքշաբթի օրը, ժամը 11:00-ին Մարիոթ հյուրանոցում տեղի կունենան բանակցություններ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու հարցով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ և վստահ է, որ ժողովուրդը կանգնած է այդ հաղթական վերջակետին հասնելու համար. «Եթե Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն հույս ունեն, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, ես հորդորում եմ բոլորին րոպե առաջ մոռանալ այդ միտքը, քանի որ ժողովուրդը հաղթել է և հաղթել է առանց նախապայմանի»,-ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը