Միշտ պատրաստ ենք բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
«Միշտ պատրաստ ենք բանակցությունների, սակայն Նիկոլ Փաշինյանի առաջարկածը բանակցություն չէր, այլ միակողմանի պարտադրանք: Մենք պայքարում ենք մեր պետության կանոնակարգված առաջընթացի համար»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք կոչով դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին դիմի երկխոսության համար: Երբ այդ երկխոսությունը կլինի, մեր որոշումը կկայացնենք: ՀՀԿ-ն միասնական է, երբ որոշում կկայացնենք, դրա մասին կխոսենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի ժողովրդի թեկնածուի հարցին, Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ նիստում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարցով վերջանական որոշում չի կայացվել. ««Ժողովրդի թեկնածու» ասվածը հարաբերական է»:
Դիտարկմանն՝ արդյոք տեսե՞լ է, թե ինչ է կատարվում փողոցում, Բաղդասրայանն արձագանքեց.
«Բնական է, հարկավոր է ամեն ինչ սահմանադրական ճանապարհով անել: Սահմանադրությունը չենք խախտելու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը