Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն
ՍպորտԿարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունը: Այս առաջնությանը մասնակցում էին 45 երկրի մարզիկներ, և նրանց թվում՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակից Կամո Ունանյանը: Մարզիկը ունեցավ չորս մենամարտ` Ռումինիայի, Ադրբեջանի, Իրանի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում