Միանում եմ իմ ժողովրդին. ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը ևս միացավ պայքարին
Քաղաքական
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ ժողովրդի պայքարին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ... Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն, ես միանում եմ իմ ժողովրդին:
Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,-գրել է նա:
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, այսօր շարժմանը միացել էր նաև դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը