Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան 

Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան

Թավշյա հեղափոխության, դրանից հասարակության ակնկալիքների և իշխանության պաշտոնակատարների անելիքների վերաբերյալ ԼՈւՐԵՐ. com-ը զրուցեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ․

-Գնահատեք Հայաստանում ապրիլի կեսերից մեկնարկած ընդդիմադիր շարժումն ու կամակերպիչների որդեգրած քաղաքականությունը, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞նն է թավշյա հեղափոխության և հասարակության սպասելիքների վերաբերյալ։

-Ես կուզենայի հստակեցնել, որ ապրիլի կեսին այս գործընթացն ուղղակի մեծ թափ ստացավ, քանի որ այն սկսվել էր դեռ նախորդ ամիս: Սակայն, ես ուզում եմ այս գործընթացի նախապատճառներին անդրադառնալ, ինչը, ըստ իս, դեռ նախորդ տարվա ԱԺ ընտրությունների խորապատկերում է: Քաղաքական ուժերը հաճախ չեն բարձրաձայնում այն հարցերը, որոնք պարտավոր է դիտարկել քաղաքագիտությունը: Այս դեպքում խոսքը իշխող ուժի՝ ժողովրդի մեծամասնության քվեն վայելելու մասին է: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ-ում կա 2585134 ընտրող, ՀՀԿ-ն ստացել է 770441 քվե՝ 49,08%: Ընտրությանը չի մասնակցել 1009348 ընտրող, էլչխոսենք ընդհանուր բնակչության թվի մասին, որը մոտ 3 միլիոն է: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունեցել նույնիսկ քվեարկողների թվի համեմատ: Սակայն, քաղաքական դաշտում թևածել է «մեծամասնության պատրանքը»: Բայց չմոռանանք, որ քվեարկությանը չմասնակցած 1 միլիոն մարդ ևս կարող է ունենալ քաղաքական դիրքորոշում և մի օր որոշել այն վերածել քաղաքական վարքագծի: Իմ կարծիքով նաև այստեղ է կոնֆլիկտի արմատը, եթե նույնիսկ անտեսում ենք ընտրաձայների գնումը: Նշեմ, որ լեգալությունը անհրաժեշտ, բայց բավարար չէ իշխանության պահպանման համար, առավել կարևոր է լեգիտիմությունը, որի ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է:

Թավշյա հեղափոխության արդյունավետության գաղտնիքը նրա մեթոդաբանության մեջ է՝ ոչ-բռնությամբ հեղափոխություն: Այս մեթոդը ապահովեց բացառիկ մոբիլիզացիա, որին մենք տասնամյակներ շարունակ ականատես չենք եղել: Ակտիվացան նույնիսկ այնպիսի սոցիալական խմբեր, որոնք նախկինում մշտապես եղել են քաղաքականապես պասիվ՝ գյուղացիներ, բժիշկներ, նույնիսկ դպրոցականներ և զինվորականներ:

Հասարակության սպասելիքներն էին, որ նրան քաղաքականապես ակտիվացրեցին: Դրանց մեջ ներառվում են առանց կոռուպցիայի, առանց հովանավորչության, արդար, ազատական հասարակություն և պետություն ունենալու ձգտումները: Պատահական չէ, որ հեղափոխության ամենալայն շերտը հենց երիտասարդներն ու ուսանողներն են:

-Գնահատեք Կարեն Կարապետյանի շանսերն․ արդյոք նա ունի հնարավորություն երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալու համար, թե՞ Կարեն Կարապետյանի կաբինետի փլուզումը չի կարող կանխել անգամ Մոսկվայի աջակցությունը:

-Եթե բացառում ենք խարդավանքները, ապա օբյեկտիվորեն նրա շանսերը խիստ կասկածելի են: Հասարակությունը այսօր արդեն ցույց է տալիս, որ ինքը մերժում է նաև այդ համակարգը, որի մի մասնիկը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Եվ ես կարծում եմ, որ լինելով այս կարգավիճակում՝ նրա բոլոր քայլերը պետք է լինեն խիստ կշռադատված, քանի որ, ըստ էության, նա ընտրված չէ, և տեսանք, թե ինչպես հրաժարական տվեց ընտրված վարչապետը: Իսկ ցանկացած անխոհեմ, էմոցիոնալ քայլ պետության մեջ տեղի ունեցող իրադարձությունների հետևանքների պատասխանատվությունը նրա ուսերին է թողնելու: Արդյո՞ք նա պատրաստ է դրան: Մոսկվայի մասով կարող եմ ասել, որ ինչպես նախկինում պահում էր չեզոքությունը, այդպես էլ հիմա պետք է դա անի: Մեր հասարակությունը ունակ է իր ներքին խնդիրները ինքնուրույն լուծել: Հակառակ դեպքում՝ այս պրոցեսը չի բացառվում, որ կարող է ձնագնդի էֆեկտով տեղափոխվել օր օրի սոցիալական խնդիրների մեջ մխրճվող և միջազգային սանկցիաների տակ գտնվող Ռուսաստան: Առավել ևս, որ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի նախատեսվում:

-Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն այլընտրանք ունի՞, թե ոչ, արդյոք Փաշինյանի ղեկավարած շարժումն ունի իշխանություն դառնալու լուրջ հիմք և ռեսուրսներ:

-Ես պատմության մեջ չգիտեմ դեպք, երբ հեղափոխության առաջնորդին կարող է պետության կառավարման գործում մեկ ուրիշը փոխարինել: Փաշինյանի վարչապետությունը տրամաբանական է, իսկ նրա ղեկավարած շարժումը, քանի որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալու ամենառեալ ուժն է: Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ պետություն, ապա այդ գործում պետք է նաև ընդգրկվեն բոլոր կարող ուժերը և մարդկային ռեսուրսները, որը մենք ունենք:

-Արտահերթ ընտրության կազմակերպման, անցկացման պատասխանատվություն կրող ուժը որն է, որն է նաև Կարեն Կարապետյանի՝որպես ժամանակավոր պաշտոնակատարի գլխավոր անելիքն այս ֆորսմաժորային իրավիճակում։

-Միանշանակ է, որ ժողովրդի վստահությունը չվայելող ուժը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրական գործընթացը: Հետևապես, այս գործընթացի պատասխանատվությունը պետք է ստանձնի ժողովրդի դե ֆակտո վստահությունը և լեգիտիմությունը վայելող ուժը: Իսկ կազմակերպչական հարցերն այդ առումով երկրորդական են: Պրոցեսի վերահսկողությունը կարող է իրականացնել ոստիկանությունը, որպես իրավակարգի պահպանման պատասխանատու:

Այս իրավիճակում Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքը, ըստ իս, թավշյա հեղափոխության, որը նաև միջազգայնորեն է ճանաչվել, ճանաչելն է և իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելը:  

-Սահմանային իրավիճակի սրացումը որպես զսպող մեխանիզմ․արդյոք իշխանությունը պահելու համար «Հանրապետականը» կգնա այս քայլին։

-Այսպիսի լուրեր քանի օր է շրջանառվում են: Բայց բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բանակը ապաքաղաքական կառույց է, որի խնդիրը պետության սահմանների պաշտպանությունն է: Մեր թշնամին մշտապես եղել է ակտիվ՝ 2016-ին չկային ներքաղաքական լարումներ, բայց ունեցանք պատերազմ: Եվ այս հարցի շահարկումը այլևս հասարակական գիտակցության վրա ազդեցություն ունենալ չի կարող: Մեր բանակը մշտապես կատարել է իր առջև դրված խնդիրները և պետք է շարունակի դա անել նաև հանուն նոր Հայաստանի:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

                                                            

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշանները
Ամենադիտված