Մեկնարկում է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը
ՍպորտԵվրոպայի լիգայի կիսաեզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Այս թիմերը նախկինում եվրոգավաթների խաղարկությունների շրջանակներում չեն մրցել: Արսեն Վենգերի համար սա վերջին տնային հանդիպումն է 102-րդ եվրոգավաթների շրջանակներում, քանի որ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր հեռանալու մասին: «Արսենալ»-ը միակ անգլիական ակումբն է այս մրցաշրջանում, որ հասել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: «Արսենալ»-ը 31 հանդիպում է ունեցել իսպանական ակումբների հետ և դրանցից հաղթանակ է տարել միայն 10-ում: «Ատլետիկո»-ն հաղթել Եվրոպայի լիգայի նախորդ երկու կիսաեզրափակիչներում:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի մյուս խաղում Մարսելի «Օլիմպիկ»-ը կհյուրընկալի «Զալցբուրգ»-ին:
Կիսաեզրափակչի երկու հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:05-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում