Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածուն՝ ըստ Արարատ Միրզոյանի
Քաղաքական
Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս Արտակարգ իրավիճակների նախարարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Պարոն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։
Կարծում եմ՝ պարոն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։
Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»,- գրել է Միրզոյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը