Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Ռումինիայի խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին քաղաքական հայտարարություններ են հնչել

Հայաստան

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 25-ին Ռումինիայի խորհրդարանում տարածվել է քաղաքական հայտարարություն, ուր կոչ է արվում Ռումինիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ռումինիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ քաղաքական հայտարարությամբ հանդես են եկել խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող և տարբեր ազգությունների ութ պատգամավորներ, ընդ որում, հայտարարությունը մոտ մեկ ամիս բաց կլինի միանալու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս նախաձեռնությունը նպատակ ունի Ռումինիայում առաջ բերելու Հայոց ցեղասպանության հանրային ավելի լայն ընկալում, ինչպես նաև ստեղծելու խորհրդարանական քննարկումների հնարավորություն մի երկրում, որը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության մեջ ասված է.       

«Մեծ ողբերգությունները ոչ միայն դրանք ապրած ժողովուրդներինն են, այլև ամբողջ մարդկությանը, իսկ օսմանյան իշխանությունների կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանությունը մարդկության կրած առավել սարսափելի ողբերգություններից է:

1915 թվականի գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմամիլիոն քաղաքակրթությունը ոչնչացվեց իր պատմական բնօրրանում: Առաջին աշխարհամարտի ավարտին պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից միլիունուկեսը սպանվեցին, իսկ մնացածները փրկություն գտան բռնագաղթի ճամփան բռնելով:

Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական խնդիր չէ. այն նաև միջազգային հանրության հստակ վերաբերմունքի հարց է: Եթե այդ ճանաչումը տեղի ունենար Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, դրան հաջորդած զարհուրելի շատ դեպքեր, սկսած  Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային սպանություններից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև նախկին Հարավսլավիայում գործված ոճիրները, հնարավոր է, որ տեղի չունենային:

Անցած տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների խորհրդարաններ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեցին որպես ցեղասպանության հանցագործություն: Եվրոպական Միության անդամ պետություններից, որոնք նման բանաձևեր ընդունեցին, կարող ենք հիշատակել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Հոլանդիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան, Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել բազմաթիվ այլ երկրներ, ինչպես Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը կամ Վատիկանը: ԱՄՆ-ի 48 նահանգներ ընդունել են համանման հայտարարություններ: Սրանց են հավելվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևեր, այդ թվում Եվրոխորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլոց կողմից: 

Ռումինիայում ևս հասարակայնության կարևոր աջակցությունը կա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք, այս հայտարարությունը ստորագրածներս, գտնում ենք, որ հասել է Ռումինիայի խորհրդարանի կողմից այդ ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և հույս ունենք, որ մեր առաջարկին կմիանան մեծ թվով սենատորներ և պատգամավորներ»:

Հայտարարությունը ստորագրել են Ռումինիայի խորհրդարանի ութ պատգամավորներ՝ Սլավոլյուբ Ադնաջին (Slavoliub Adnagi), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ սերբ Օվիդիու Գանց (Ovidiu Victor Ganț), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ գերմանացի, Ջուրեչ-Սլոբոդան Գերան (Giureci-Slobodan Ghera), Ռումինիայի խորվաթների միություն,  Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ խորվաթ, Վարուժան Փամբուկչյան  (Varujan Pambuccian), Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, Լուչիան-Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion), սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ PSD, Սիլվիու Վեքսլերը (Silviu Vexler), Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիա, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հրեա, Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ ALDE, Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը (Dragoș Gabriel Zisopol), Ռումինիայի հույների միություն, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունից, ազգությամբ հույն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված