Վանաձորում կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը
Հասարակություն
Վանաձորի Զորավար Անդրանիկի խճուղու սկզբնամասում, քաղաքային արհեստական լճակի հարեւանությամբ պուրակում 1995 թվականին մի քարաբեկոր տեղադրվեց, որի վրայի գիրը այսօր էլ տեղեկացնում է. «Այստեղ տեղադրվելու է Զորավար Անդրանիկի արձանը»։ Անցել են շատ տարիներ, արձանը չկա, բայց քարաբեկորը դեռ վկայում է խոստման մասին, որը դեռ կատարված չէ։
Հայաստանի «Ինտերկապ բարեգործական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ ժողովրդական հանգանակության սկսված փաստը հուշում է, որ ինքնակամ վերցրած պարտավորության իրականացումն ի վերջո մոտ է։ Անդրանիկի փողոցի սկզբնամասում տեղադրվելու է Զորավարի մեծադիր, բրոնզաձույլ հուշարձանը։ Ստեղծվել է նախաձեռնող խումբ, սկսվել է հանգանակությունը, նվիրատուների վերաբերմունքը գնահատվում են «Գիր երախտիքի» շնորհակալագրերով։
Նախաձեռնության թափանցիկությունն ապահովելու նպատակով խմբի անդամների «Ֆեյսբուքի» եւ «Լոռու մարզ» մարզային թերթի էջերում պարբերաբար նշվում են յուրաքանչյուր նվիրատուի անուն-ազգանունը եւ գումարի չափը։ Հետագայում հրատարակվելու է գունազարդ «Հուշամատյան», որտեղ եւս կնշվեն նվիրատուների անուն-ազգանունները, գումարների չափը եւ ընդհանուր հանգանակության ծախսերի հաշվետվությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը