«Կարապետյանի կողքին կանգնած են միջազգային և ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչներ»
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանում ապրիլի 27-ին մեկնարկեց ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը` առանց «Ելք» խմբակցության:
Ավագանու նիստի ընթացքում ելույթ ունեցավ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Այսօր Գլենդելը, Մարսելը, Մոսկվան ընդվզում են ընդդեմ բռնակալության և ընդդեմ այս ապրօրինի գործող իշխանությունների:
Նրանցից մեկն այս պահին ղեկին չէ՝ Սերժ Սարգսյանը, բայց դա դեռ բավարար չէ, որովհետև ղեկը փոխանցվում է մեկ այլ բռնապետի՝ Կարեն Կարապետյանին, որը պակաս վտանգավոր չէ»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Կարապետյանի կողքին կանգնած են միջազգային և ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչներ, հետևաբար, հանրությունը չպետք է հանգստանա, քանի որ հեղափոխության սեպը դեռ չենք մտցրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան