Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը՝ Հունաստանի շախմատի դպրոցականների չեմպիոն
ՍպորտՀունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության` մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում հիանալի հաջողության հասավ Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը:
Նա 9 հնարավորից վաստակեց 9 միավոր և 203 շախմատիստների մեջ միանձնյա գրավեց առաջին տեղը: Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք նվաճեց մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Ռաֆայելն իր տարիքային խմբում երկու անգամ նվաճել է նաև Կրետե կղզու չեմպիոնի տիտղոսը:
Ավելացնենք նաև, որ չնայած Ռաֆայելը ծնվել է Հունաստանում՝ նա գերազանց խոսում, գրում և կարդում է հայերեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում