Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

Հավատարիմները և ուրացողները...

Վերլուծական

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, անարյուն հեղափոխությունը ինչ-որ տեսանկյունից նաև օգտակար էր պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի համար, քանի որ հնարավորություն ընձեռեց պարզորոշ տեսնել՝ ինչպիսի կուսակցություն է կառուցել և ինչպես այդ կուսակցությունը արձագանքեց իր՝ պաշտոնը լքելու, իշխանությունը փաստացի լքելու և ՀՀԿ-ին անտեր թողնելու քայլերին: Արձագանքները միանշանակ չէին, ինչը էլ ավելի ակնհայտ դարձրեց միասնականության, կուռ և գաղափարական թիմ լինելու վերաբերյալ տարիներ ի վեր ՀՀԿ-ի շուրջ պտտվող միֆը: Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, շատ և շատ նրա հավատարիմ «զինվորներ» շտապեցին լքել ՀՀԿ կոչվող խորտակվող նավը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության պայքարի սկզբում իշխանությունն ու դրա կերակրատաշտից օգտվող բոլոր քաղաքական գործիչներն ընդդիմությանը կոչ էին անում սթափ դատել եւ ետ կանգնել այդ պայքարից: Մինչդեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մի քանի օրվա ընթացքում, բազմաթիվ «քաղաքական գործիչների» գիտակցության մեջ եւս թավշյա հեղափոխություն է եղել, եւ հիմա նրանք հավատարմության երդումներ են տալիս առ ընդդիմության առաջնորդ: Ժողովուրդն այս իրավիճակը նկարագրում է մեկ բառով՝ առնետավազք: 

Մասնավորապես՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը օրերս հայտարարություն տարածեց. «Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով` կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսեւորում եւ կտրուկ գործողություն»: Մինչդեռ օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռեւս չէր հայտարարել հրաժարականի մասին, լուր տարածվեց, որ նույն Միհրան Պողոսյանի թիկնազորը Զեյթունում խաղաղ ցույցի ժամանակ ջարդուփշուր էր արել ճանապարհը փակած քաղաքացու մեքենան: Ինչպես երեւում է` բանանասեր Միհրան Պողոսյանը շտապել է այժմ կտրուկ փոխել մոտեցումը, որպեսզի հետագայում, երբ Փաշինյանն իշխանության գա, իր բիզնեսին վտանգ չսպառնա:  Հանրապետական կուսակցության անդամ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ևս ռևերանսներ է արել նոր կառավարության ուղղությամբ, քաջ գիտակցելով, որ նոր կառավարության կազմում իր հարազատ կուսակցության հայտնվելու շանսերը զրոյական են: Պարզվում է ՝ Ալթունյանն այնքան էլ ծանր չի տարել Սարգսյանի հեռանալը, և դեռ ևս երկուսուկես-երեք տարի իրեն տեսնում է կառավարությունում: ՀՀԿ-ի «հին գելերից»՝ Գագիկ Մինասյանը, ով առաջիններից էր, որ թմբկահարում էր Սարգսյանի անփոխարինելիության մասին, ամսի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց, թե երբեք էլ նման բան չի ասել: Ինչպես ասում են՝ անգամ աքաղաղը երեկ անգամ կանչել չհասցրեց: Տարոն Մարգարյանի համար ավագանու կին անդամի «դեմն առնող» Գոռ Վարդանյանը Սարգսյանի հրաժարականից հետո չէր էլ փորձում թաքցնել իր ուրախությունը և փողոցում հրճվում էր թավշյա հեղափոխականների հետ:

Իհարկե, եղան նաև հանրապետականներ, ովքեր անկախ ամեն ինչից, չուրացան պաշտոնաթող Սարգսյանին, ինչի համար, թերևս, անկեղծորեն հարգանքի են արժանի՝ անկախ իրենց քաղաքական վաստակից: Սարգսյանին չդավաճանեց, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, ում հայտարարությունները Սարգսյանի մասով, նախորդներից որևէ կերպ չեն տարբերվում:

Ով էլ լինի վարչապետի՝ ժողովրդի թեկնածուն, ինչպիսի կադրային քաղաքականություն էլ որդեգրի հետագայում, անգամ հանրապետականին արմատախիլ չանելու պարագայում՝ նա պետք է հաշվի առնի իշխող կուսակցության որոշ գործիչների պահվածքը թավշյա հեղափոխությունից առաջ և հետո: Եվ սա՝ մի պարզ պատճառով. մեկ անգամ հարազատ կուսակցությանը դավաճանած անձն այդ քայլը կարող է անել երկրորդ, երրորդ եւ տասներորդ անգամ: Նման մարդիկ մի քանի երեսանի են եւ ինչպես քամելեոնը` խնդիր չեն տեսնում ցանկացած պահի իրենց «գույնը» փոխելու հարցում: 

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված