Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը Իրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալ Ով է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ) Սաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել Զոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Փաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել 

Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրգործեր

Իրավունք

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախապատրաստված նյութերից մեկով  «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և հարկային մարմին ներկայացված շահութահարկի տարեկան հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել: Դրա հետևանքով ընկերությունը խուսափել է պետական բյուջե ընդհանուրը՝ 20.937.752 դրամ շահութահարկ վճարելուց: 

Մեկ այլ դեպքում «Դ. Մ. 1» ՍՊԸ վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ ընկերությունը 2017թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներից իրականացրել է 16.627.640 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով թվով վեց ներմուծում: Սակայն ընկերության կողմից  համապատասխան արձանագրության և օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացվել է միայն երկու ներմուծման հարկային հայտարարագիր: Չներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի հետևանքով չհաշվարկված ներմուծման ԱԱՀ-ի գումարը կազմել է ավելի քան 3մլն դրամ: Հարկ վճարողի կողմից նաև չի ներկայացվել 2017թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների ԱԱՀ-ի հաշվարկ, ինչի հետևանքով բյուջե չվճարված ԱԱՀ-ի և շահութահարկի գումարը ընդհանուր կազմել է 4.158.122 դրամ: 

Մեկ այլ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Մ...» ՍՊԸ իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում պետական բյուջեի հանդեպ գոյացած հարկային պարտավորությունները կազմել են 45.348.910 դրամ: Գումարը հաշվարկվել և առաջադրվել է 2017թ. ընթացքում հարկային մարմին ներկայացրած հաշվարկներից ու ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող և օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության  վերաբերյալ կազմված ստուգման ակտից: 

Նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ ընկերության պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվներին: Հետևաբար զուտ հաշվապահական ու տնտեսագիտական տեսանկյունից ընկերությունը հնարավորություն չուներ մարելու պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները: 

Միևնույն ժամանակ, սակայն, նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տվյալ ընկերության  տնօրինության կողմից, անձնական շահերից ելնելով, ստեղծվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ: Վերջինս արտահայտվել է ընկերության ֆինանսական միջոցներն առանց բավարար հիմնավորումների փոխկապակցված մեկ այլ ընկերությանն ուղղելու գործողությունից՝ ունեցած կասկածելի պարտավորությունները մարելու նպատակով: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական  տվյալների համակցությամբ առերևույթ առկա են հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների վճարումից խուսափելու, իսկ վերջինի դեպքում՝ կանխամտածված սնանկության  հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում այս դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ առաջինի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդի դեպքում՝ 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, իսկ երրորդի դեպքում՝ 193-րդ հոդվածով:    

Հարուցված 3 քրեական գործերի նախաքննությունն էլ հանձնարավել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությանը։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուռուցքաբանը թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը Այս կենդանակերպի նշաններին ամբողջ ամիս կհաջորդի հաջողությունների շարքը Ռուսաստանը չի հանդուրժի նեոնացիզմը Ուկրաինայում․ ՊուտինԻրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա «անպատիժ» մնալ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս․ ԼավրովՈվ է Մանե Մխոյանի ամուսինը. դերասանուհու հարսանիքի բացառիկ կադրերն ու հայտնի հյուրերը (Լուսանկարներ)Հասկանում եմ Տուսկի դրդապատճառները «Հյուսիսային հոսքի» հարցում․ ՊուտինՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին «Շատ համեստ, խելոք երեխա էր». հարեւանները՝ բանակում սպшնված 22-ամյա Էդգարի մասին (տեսանյութ) Մերցի համար վաղաժամ հրաժարական են կանխատեսելԻրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասինՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելԶելենսկին խոսել է «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյուններին Կիևի մասնակցության մասինԶոհեր՝ առանց պատերազմի․ ի՞նչ է կատարվում բանակում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Սեպտեմբերյան ցնցումներ. այս երկու կենդանակերպի նշանները կվերաշարադրեն իրենց կյանքի պատմությունները 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն պետք է օգտագործի շումերական պարտքի մարման մեթոդը․ NYT«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով՝ արտակարգ դրություն է հայտարարվել․ բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվելՍելենա Գոմեսի ամուսինը հինգ օրում նիհարել է՝ պիցցա ուտելովԵրբ է Թուրքիայից բենզինով լի առաջին տանկերը ժամանելու Ռուսաստան․ ԶԼՄՓաշինյանն այսօր կարդում էր Երրորդ Հանրապետության մահախոսականը․ Նահապետյան (տեսանյութ) Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Կանխատեսվել է շնաձկների հայտնվելը Սև ծովումԱՄՆ նախագահի թեկնածուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ համագործակցությանըChatGPT-ն նոր հնարավորություն ունի Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Արևմուտքը համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու երեք պայման է նշելԱրմավիրի մարզում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ Սիրիան և Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել ՀորդանանումԸնդդիմությունը հիմա պետք է վրան դներ Տիգրանաշենում ու այնտեղից դուրս չգար․ ի՞նչ եք անում ԱԺ-ում (տեսանյութ) Աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն է. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցովՉենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ) Փողոց կփակվի Նարկոլոգը զգուշացրել է՝ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունիՓորձագետը բացատրել է՝ որքանով են վտանգավոր հավերժական սառույցներում պահպանված հնագույն վիրուսներըՖինլանդիան Ռուսաստանից մեկ խնդրանքով նոտա է ստացելՀայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Մեդվեդև Սի Ծինփինը նշել է Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրըՓաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին Զելենսկին խոսել է Ուկրաինայի և Նորվեգիայի միջև պաշտպանական համագործակցության շուրջ համաձայնագրի մասինԱռևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր Գիտնականները կարտոֆիլի բերքատվությունը բարձրացնելու նոր մեթոդ են մշակելԱՄՆ-ում բենզինի գները մոտ ապագայում բարձր կմնան․ ԹրամփՄեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ Տրանսպորտում տուգանել են պատերազմի արդյունքում 1-ին կարգի հաշմանդամ դարձած Էրիկի մայրիկին Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը ԱՄՆ-ն հայտարարել է նոր հեռահար հրթիռի մշակման մասինՎրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀայաստանումԱՄՆ-ն գնահատել է Հորմուզի նեղուցում տանկերների գիշերային շարասյուների արդյունավետությունը
Ամենադիտված