Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին 

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Բարեւ, Նիկոլ: 

Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է:

Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ: 

Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձեռբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը: 
Հիմա` ըստ էության: 

Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ-որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում: Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար: 

Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր` կապիտուլյացիայի պայմաններով: Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու երեւի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը:

Չեմ կարծում:

Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերու՞մ: Կամ ո՞րն է քո քաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը: 

Հիշում ե՞ս` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզ:

Այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի… 
Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը …

Մտածիր… 

Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի:

Ռուբեն Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար
Ամենադիտված