Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կունենա 7 մասնակից
ՍպորտՀայաստանից 7 բռնցքամարտիկ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել:
Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Օգոստոս ամսին Հունգարիայի Գյոր քաղաքում կկայանա աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արդեն հայտնել ենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ: Բացի այս, երիտսարդական հավաքականի 7 անդամ ձեռք է բերել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Աշխարհի երիտասարդների առաջնության ուղեգիր են ձեռք բերել 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում