Իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան․ ԵՄ
Հայաստան
Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով և արագորեն հարթելու հրամայականը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:
«Եվրամիության ուղերձը շատ հստակ է՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի արագ, պետք է հանգուցալուծվի խաղաղ, և այս համատեքստում ազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մնում է վճռական և շատ կարևոր»,- ասել է նա:
Արձագանքելով ռուսական որոշ շրջանակներից հնչող պնդումներին, թե հայաստանյան զարգացումները թելադրված էին արևմուտքից՝ Կոսիյանչիցը պնդել է՝ Բրյուսելը առաջին իսկ օրից բավական թափանցիկ ու բաց է եղել իր հայտարարություններում և դիրքորոշումներում. այն ինչ կատարվում է այժմ Հայաստանում, արտացոլում է այդ երկրի քաղաքացիների տեսակետը:
«Հայաստանցիները պարզորոշ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, և այժմ իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան և նրանց աջակցությամբ: Այս համատեքստում խիստ կարևոր է, որ քաղաքական ուժերի ազգային երկխոսությունը արդյունքներ տա և լուծի ստեղծված իրավիճակը», - նշել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր