Ռիժկովը Փաշինյանին վիրավորել է ու ասել. «Սա «Մայդան է». ՌԴ և ՀՀ պատգամավորների միջև թեժ վեճ է եղել. aravot.am
Հայաստան
Aravot.am-ի տեղեկություններով այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ Աժ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել: ՌԴ պատվիրակության անդամ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընդդեմ ՀՀԿ-ի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել: Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան» եւ նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է:
Նաիրա Զոհրաբյանի այս խոսքերին ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ բոլորի ներկայությամբ Զոհրաբյանին է դիմել, թե՝ «Ի՞նչ գիտես»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր