«Հրապարակ». ՀՅԴ-ական փոխմարզպե՞տն էլ հրաժարական կտա
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
ՀՅԴ-ի՝ կոալիցիան լքելուց հետո հրաժարական տվեցին դաշնակցական 3 նախարարներն ու 2 մարզպետները: ՀՅԴ-ական է նաեւ 2016-ից Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը:
Փորձեցինք ճշտել, թե նա նո՞ւյնպես հրաժարականի դիմում է գրելու: «Շատ զբաղված եմ, հետո կզանգեք»,- ասաց նա: Իսկ ավելի ուշ հերքեց իր՝ աշխատանքից ազատվելու մասին լուրը: «Խնդրում եմ ինֆորմացիա ստանալու համար հետեւեք մարզպետարանի եւ ՀՅԴ պաշտոնական կայքերին: Ցտեսություն»,- ասաց նա։
Նշենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նույնպես նախկին ՀՅԴ-ական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը