Վենգերը` Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղին մասնակցելու մասին
ՍպորտԱնգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի շրջանակներում ԲԿՄԱ-ի դեմ խաղում վնասվածք էր ստացել և մինչ այժմ խաղադաշտ դուրս չի եկել:
Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստը պատրաստ է առաջիկա խաղին.
«Նոր խնդիրներ չունենք: Մխիթարյանը պատրաստ է խաղին: Էլ Նենին ու Կասորլան վնասվածքներ ունեն: Մյուսների հետ ամեն ինչ կարգին է»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ հանդիպումը կայանալու է վաղը, մեկնարկը՝ 19:30-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում