Արթուր Աբրահամ - Պատրիկ Ռեյնհարդ Նիլսեն. բուքմեյքերական կանխատեսումներ
ՍպորտՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Wiliam Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է Աբրահամին, ում հաղթանակը ունի 1.06 գործակիցը, Դանիացի բռնցքամարտիկի հաղթանակը գնահատվում է 8 գործակցով, ոչ-ոքին` 26:
Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կեսգիշերին:
Երեկ տեղ է ունեցել բռնցքմարտիկների կշռման արարողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում