Անդրես Ինիեստան մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բարսելոնա»-ից
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին:
Կատալոնացի ֆուտբոլիստի համար «Բարսելոնա»-ում 2017/18 մրցաշրջանը կլինի վերջինը: «Ես շատ երկար եմ մտածել այս մասին, բայց սա իմ վերջին մրցաշրջանն է ակումբում: «Բարսելոնա»-ն ինձ համար կմնա աշխարհի լավագույն ակումբը, որն ինձ տվել է ամեն ինչ»,-ասել է կիսապաշտպանը:
Անդրես Ինիեստան «Բարսելոնա»-ում անցկացրել է 16 տարի, որի ընթացքում 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ տիրացել է Իսպանիայի գավաթին, 4 անգամ էլ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել: Ինիեստան, ըստ ամենայնի, կտեղափոխվի չինական «Չունցին Լիֆան» ակումբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում